Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ
- Back to Home »
- It նորություններ , հնարքներ »
- ԻՆՉՊԵՍ ՏԵՂԱԴՐԵԼ ՀԱՅԵՐԵՆ ՍՏԵՂՆԱՇԱՐ IPHONE-Ի ԵՒ IPAD-Ի IOS ՀԱՄԱԿԱՐԳՈՒ
Posted by : Unknown

Ի ուրախություն հայ օգտատերերի, վերջերս հայտնաբերել եմ հայերեն տառերով գրելու ավելի հեշտ ու արդյունավետ միջոց: Հնարքի էությունը կայանում է նրանում, որ տեղադրում ենք հայերեն տառերով ստեղնաշար iOS-ում գտնվող տասնյակ ստեղնաշարերից որևէ մեկի փոխարեն: Այս մեդոդն ունի միայն մի թերություն (եթե կարելի է դա թերություն անվանել): Այն աշխատելու է միայն Jailbreak արած սարքերի վրա: Եթե Ձեր սարքը Jailbreak արած չի, ապա այցելեք այս կայքը ու քայլ առ քայլ տեսեք, թե ինչպես կարող եք Jailbreak անել ու տեղադրել Cydia ծրագիրը (կայքում նաև կարող եք ծանոթանալ Jailbreak-ի առավելություններին և թերություններին): Jailbreak անելուց հետո կատարեք հետևյալ քայլերը:
1. Մտեք Settings, հետո General, հետո Keyboard
2. Սեղմեք Keyboards, հետո Add New Keyboard: Ընտրեք ձեզ համար որևէ անպետք լեզու՝ օրինակ Tibetan: Այս լեզվի ստեղնաշարի փոխարեն հետագայում տեղադրվելու է հայերեն ստեղնաշարը: Արդյունքում պետք է ունենաք երկու ստեղնաշար (հիմնականը և նախորդ քայլում ընտրածը):
3. Բացեք Cydia ծրագիրը: Մտեք Sources բաժինը: Սեղմեք Edit, հետո Add: Գրեք http://repo.hackyouriphone.org ու սեղնեք Add Source:
4. Բացեք Cydia ծրագրի Search բաժինը ու փնտրեք 5 Row Customizable Keyboard: Սեղմեք այդ ծրագրի վրա և բացված էջում սեղմեք Install:
5. Եթե դեռ չունեք տեղադրված Arm Keyboard անվճար ծրագիրը, ապա մտեք App Store և տեղադրեք:
6. Մտեք Settings բաժինը և կտեսնեք 5RowKeyboard ծրագրի կարգավորումները: Arm Keyboard ծրագրով գրեք տառերը ու տող առ տող պատճենահանեք 5RowKeyboard ծրագրի կարգավորումներում: Արդյունքում պետք է ունենաք այսպիսի պատկեր՝
Վերջում այդ կարգավորումների էջում սեղմեք Update and Respring ու ռեստարտ արեք սարքը: Ռեստարտից հետո կտեսնեք, որ 2-րդ քայլում ավելացրած ստեղնաշարի փոխարեն այժմ հայտնվել է հայերեն ստեղնաշար: Ցանկացած ծրագրում կարող եք սեղմել ստեղնաշարի վրա գտնվող գլոբուսի նշանը և անմիջապես փոխել լեզուն (անգլերեն, ռուսերեն, հայերեն և այլն): Եթե այնուամենայնիվ Ձեզ մոտ չի ստացվում ու ցանկանում եք ջնջել հետևանքները, ապա Cydia ծրագրի Installed բաժնից ջնջեք 5 Row Keyboard ծրագիրը:
Աղբյուր