Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ
- Back to Home »
- նյութեր »
- Ի՞նչ են նշանակում ֆոտոօբյեկտիվի վրայի տառերը:
Posted by : Unknown
Բոլոր սկսնակ և չսկսնակ լուսանկարիչների մոտ, ժամանակ առ ժամանակ առաջանում է հարց, թե ի՞նչ են նշանակում վերջապես ֆոտոօբյեկտիվի վրայի տառերը, սերիաները, թվերը:
Ինձ նույնպես հուզել է այդ հարցը և այստեղ էլի օգնության է գալիս Google-ը: Մի քիչ փորփրելով ինտերնոտային կայքերը, գտա ինձ հուզող հարցերի պատասխանները: Եվ հիմա Ձեզ կպատմեմ դրանց մասին:
Օրինակ՝ Canon ֆոտոօբյեկտիվներ
EF – բայոնետի* տեսակը
L – ֆոտոօբյեկտիվի՝ պոֆեսիոնալ շարքին պատկանելիությունը
IS – կայունացուցիչի (стабилизатор) առկայությունը
USM – ուլտրաձայնային շարժիչ
Հապավումների ամբողջական ցուցակ.

Ինձ նույնպես հուզել է այդ հարցը և այստեղ էլի օգնության է գալիս Google-ը: Մի քիչ փորփրելով ինտերնոտային կայքերը, գտա ինձ հուզող հարցերի պատասխանները: Եվ հիմա Ձեզ կպատմեմ դրանց մասին:
EF – բայոնետի* տեսակը
L – ֆոտոօբյեկտիվի՝ պոֆեսիոնալ շարքին պատկանելիությունը
IS – կայունացուցիչի (стабилизатор) առկայությունը
USM – ուլտրաձայնային շարժիչ
L | Canon ֆիրմայի պոֆեսիոնալ ֆոտոօբյեկտիվների շարքին պատկանելիություն |
EF | Canon EOS ավտոֆոկուսային հայելային տեսախցիկների բայոնետի* նշանակումը |
EF-S | (short backfocus – ֆոտոօբյեկտիվի ետնամասային աշխատանքային լայնական կտրվածք) - Canon EOS 300D, 350D, 400D, 500D, 550D, 20D, 20Da, 30D …, թվային՝ ոչ ամբողջական կադրային մատրիցա ունեցող տեսախցիկների բայոնետի նշանակումը: Canon EF-S բայոնետը ունի ավելի կարճ աշխատանքային կտրվածք քան EF-ը. Canon EF-S ֆոտոօբյեկտիվները ունեն ետնամասից դուրս ընկած օպտիկական տարր իր կցորդիչով, որը անհնար է դարձնում EF-S ֆոտոօբյեկտիվների տեղադրումը EF բայոնետով տեսախցիկների վրա (ժապավենային տեսախցիկներ, ամբողջական կադրային տեսախցիկներ՝ Canon 1Ds, 1Ds Mark II, 5D, 5D Mark II …): Եթե փորձեք այնուամենայնիվ տեղադրել EF-S ֆոտոօբյեկտիվը EF բայոնետով տեսախցիկի վրա, անպայման կվնասեք կամ տեսախցիկը կամ ֆոտոօբյեկտիվը՝ կախված մոդելից: |
USM | (Utlrasonic Motor) – ֆոկուսի փոխանցման ուլտրաձայնային շարժիչ (мотор), այն տեղադրված է ֆոտոօբյեկտիվի մեջ և հիմնված է պիեզոտարրի՝ ուլտրաձայնային տատանումները մեխանիկական էներգիայի փոխակերպման էֆֆեկտի վրա: Ունեն ավտոֆոկուսի բարձր ճշտություն և ֆոկուսանալու մեծ արագություն, աշխատում են գրեթե անձայն: (servo-AF) հետևող ավտոֆոկուսի ռեժիմում նկարելիս ավելի լավ են իրենց դրսևորում քան հասարակ շարժիչները: |
IS | (Image Stabilizer) – պատկերի օպտիկական կայունացման համակարգ, որը տեղադրված է ֆոտոօբյեկտիվի մեջ. Հիմնված է օբյեկտիվի ներսում ուղղիչ ոսպնյակների տեղաշարժման վրա:Թույլ է տալիս նկարել ձեռքի վրայից՝ համեմատաբար 2-3 աստիճան ավելի երկար ժամանակահատվածներում՝ չլղոզելով պատկերը: |
DO | (Diffractive Optical Elements) – ֆոտոօբյեկտիվի օպտիկական կոնստրուկցիայում դիֆրակցիոն օպտիկական տարրերի օգտագործումը: Թույլ է տալիս քչացնել ֆոտոօբյեկտիվի քաշը և չափսերը, միաժամանակ պահպանելով նրա սկզբնական որոկական տվյալները: |
TS-E | (Tilt-Shift) – հատուկ օբյեկտիվներ, որոնք հնարավորություն ունեն տեղում ուղղել հեռանկարների շեղումները՝ օպտիկական հանգույցների թեքման և տեղաշարժման շնորհիվ: |
* բայոնետ՝ մեխանիզմ, որը թույլ է տալիս արագ տեղադրել և հանել հայելային տեսախցիկների ֆոտոօբյեկտիվները: Սովորաբար իրենից ներկայացնում է պտտական հանգույց մի քանի էլեկտրական կոնտակտներով: Օբյեկտիվը տեղադրվում է տեսախցիկի համապատասխան մասում, թեքվում չնչին անկյունով և ֆիքսվում որոշակի դիրքում: Որպեսզի հանեք օբյեկտիվը, անհրաժեշտ է կատարել հակառակ գործողությունը՝ հետ պտտել օբյեկտիվը, նախնական սեղմելով ֆիքսատորի փականը բացող կոճակի վրա:
Օրինակ՝ Nikkor ֆոտոօբյեկտիվներ
Հապավումների ամբողջական ցուցակ.
Հապավումների ամբողջական ցուցակ.
DX | ոչ ամբողջական կադրային ֆոտոօբյեկտիվներ, որոնք ունեն ետնամասի կարճ լայնական կտրվածք: Պատրաստված են հատուկ Nikon ֆիրմայի՝ թվային հայելային տեսախցիկների հետ օգտագործման համար: Չեն օգտագործվում ժապավենային տեսախցիկների հետ: |
AF | Nikon ֆիրմայի ավտոֆոկուսային ֆոտոօբյեկտիվներ՝ ֆոկուսացման մեխանիկական փոխանցումով և շարժիչով, որը գտնվում է տեսախցիկի մեջ: |
AF-S | Nikon ֆիրմայի ավտոֆոկուսային ֆոտոօբյեկտիվներ՝ ֆոկուսացման ուլտրաձայնային փոխանցումով, որը գտնվում է ֆոտոօբյեկտիվի մեջ և հիմնված է պիեզոտարրի՝ ուլտրաձայնային տատանումները մեխանիկական էներգիայի փոխակերպման էֆֆեկտի վրա: Ունեն ավտոֆոկուսի բարձր ճշտություն և ֆոկուսանալու մեծ արագություն, աշխատում են գրեթե անձայն: (servo-AF) հետևող ավտոֆոկուսի ռեժիմում նկարելիս ավելի լավ են իրենց դրսևորում քան հասարակ շարժիչները: |
D | ֆոտոօբյեկտիվի մեջ պրոցեսորի առկայությունը, որը ֆոտոօբյեկտիվից տեսախցիկին է փոխանցում ֆոկուսային հեռավորության մասին ինֆորմացիան: Անհրաժեշտ է i-TTL ֆոտոբռնկող սարքի(вспышка, flash) ժամանակակից աշխատանքային ալգորիթմի ճիշտ աշխատելու համար: |
G | դիաֆրագմայի աշխատանքի էլեկտրոնային կառավարում: 1/3 քայլով՝ շատ մեծ ճշտությամբ դիաֆրագմայի արժեքի տեղադրում: Ֆոտոօբյեկտիվների վրա բացակայում է դիաֆրագմայի արժեքի տեղադրման օղակը: Ընդգրկում է D-ի բոլոր հնարավորությունները: |
VR | (Vibration Reduction) – պատկերի օպտիկական կայունացման համակարգ, որը տեղադրված է ֆոտոօբյեկտիվի մեջ. Հիմնված է օբյեկտիվի ներսում ուղղիչ ոսպնյակների տեղաշարժման վրա:Թույլ է տալիս նկարել ձեռքի վրայից՝ համեմատաբար 2-3 աստիճան ավելի երկար ժամանակահատվածներում՝ չլղոզելով պատկերը: |
IF | (Internal Focusing) – ֆոտոօբյեկտիվի կառուցվածք, որի դեպքում ֆոկուսացումը տեղի է ունենում միայն ֆոտոօբյեկտիվի ներսում գտնվող օպտիկական տարրերի տեղաշարժման շնորհիվ: Ներքին ֆոկուսային հնարավորությամբ ֆոտոօբյեկտիվները՝ ֆոկուսանալու ժամանակ չեն փոխում իրենց չափսերը, արագ են ֆոկուսանում և հարմարեցված են լուսային ֆիլտրերի օգտագործման համար, որոնց համար շատ կարևոր է նրանց դիրքը (բևեռային, գրադիենտային և այլն): |
DC | (Defocus Control) – հատուկ օբյեկտիվներ, որոնք հնարավորություն ունեն կառավարել կոշտության գոտու(зона нерезкости) լղոզման աստիճանը և բնութագիրը: |
PC | (Perspective Control) – հատուկ օբյեկտիվներ, որոնք հնարավորություն ունեն տեղում ուղղել հեռանկարների շեղումները՝ օպտիկական հանգույցների թեքման և տեղաշարժման շնորհիվ: |
Micro | հատուկ ֆոտոօբյեկտիվներ, որոնք նախատեսված են մակրոլուսանկարչության համար՝ մինչև 1:1 մասշտաբով: |
Ai/Ai-s/Ai-D | Nikon ֆիրմայի ոչավտոֆոկուսային ֆոտոօբյեկտիվներ: |
Sony(Minolta):
Հապավումների ամբողջական ցուցակ.
G | Sony(Minolta) ֆիրմաըի էլիտար ոսպնյակների շարքին պատկանելիություն |
D | (distance integrator) – ֆոտոօբյեկտիվի մեջ միկրոպրոցեսորի առկայությունը, որը ֆոտոօբյեկտիվից տեսախցիկին է փոխանցում ինֆորմացիա մինչև օբյեկտը ընկած հեռավորության մասին: Որը անհրաժեշտ է ADI տիպի լուսարձակող զամեր(вспышечный замер) օգտագործման դեպքում: |
ADI | մինչև օբյեկտը ընկած հեռավորությունը չափող լուսարձակող զամեր-ի ժամանակակից համակարգ: |
SSM | (Supersonic motor) – Sony (Minolta) ֆիրմայի ավտոֆոկուսային ֆոտոօբյեկտվներ՝ ֆոկուսացման ուլտրաձայնային փոխանցումով, որը գտնվում է ֆոտոօբյեկտիվի մեջ և հիմնված է պիեզոտարրի՝ ուլտրաձայնային տատանումները մեխանիկական էներգիայի փոխակերպման էֆֆեկտի վրա: Ունեն ավտոֆոկուսի բարձր ճշտություն և ֆոկուսանալու մեծ արագություն, աշխատում են գրեթե անձայն: Հետևող ավտոֆոկուսի ռեժիմում նկարելիս ավելի լավ են իրենց դրսևորում քան հասարակ շարժիչները: |
Super SteadyShot | պատկերի կայունացման համակարգ, որը տեղադրված է տեսախցիկի մեջ և հիմնված է մատրիցայի տեղաշարժման էֆֆեկտի վրա, որը կոմպենսացնում է տեսախցիկի տատանումները: |
Anti-Dust | համակարգ, որը թույլ է տալիս մաքրել մատրիցան փոշու հատիկներից: |
Olympus E-series:
Հապավումների ամբողջական ցուցակ.
ZD | (Zuiko Digital) – Olympus ֆոտոօբյեկտիվներ, որոնք նախատեսված են Olympus E-Series թվային հայելային տեսախցիկների համար: |
4/3-system | մատրիցայի ձևաչափ, որը Kodak ֆիրման հատուկ թողարկել է Olympus թվային տեսախցիկների համար:. |
SSWF | ուլտրաձայնային մեթոդով մատրիցայի մաքրում փոշու հատիկներից: |
Live View | իրական ժամանակում նկարելու ժամանակ հեղուկ բյուրեղային էկրանին պատկերի արտապատկերման հնարավորություն: Հասանելի է E330 մոդելից սկսած: |
Sigma:
Հապավումների ամբողջական ցուցակ.
EX | Sigma EX շարքին պատկանող ֆոտոօբյեկտիվներ: Օբյեկտիվները ունենում են համեմատաբար լավ օպտիկական և մեխանիկական պարամետրեր: |
ASP | (Aspherical Lenses) – վկայում է այն մասին, որ ֆոտոօբյեկտիվի օպտիկական սխեմայում առկա են ասֆերիկ ոսպնյակներ, որոնք հնարավորություն են տալիս ճշտումներ մտցնել աբերացիաների համար, լավացնել նկարի որակը, քչացնել օպտիկական համակարգում առկա տարրերի քանակը և փոքրացնել ֆոտոօբյեկտիվի քաշն ու չափսերը: |
APO | (Apochromatic Lenses) – վկայում է այն մասին, որ ֆոտոօբյեկտիվում առկա են գերկարճ դիսպերսիոն ապակիներ, որոնք ունեն անոմալ օպտիկական հնարավորություններ, որը թույլ է տալիս լավացնել ֆոտոօբյեկտիվի օպտիկական հնարավորությունները և քչացնել քրոմատիկ աբերացիաները: |
OS | (Optical Stabilizer) – պատկերի օպտիկական կայունացման համակարգ, որը տեղադրված է ֆոտոօբյեկտիվի մեջ. Հիմնված է օբյեկտիվի ներսում ուղղիչ ոսպնյակների տեղաշարժման վրա:Թույլ է տալիս նկարել ձեռքի վրայից՝ համեմատաբար 2-3 աստիճան ավելի երկար ժամանակահատվածներում՝ չլղոզելով պատկերը: |
HSM | (Hyper-Sonic Motor) – Sigma ֆիրմայի ավտոֆոկուսային ֆոտոօբյեկտիվներ՝ ֆոկուսացման ուլտրաձայնային փոխանցումով, որը գտնվում է ֆոտոօբյեկտիվի մեջ և հիմնված է պիեզոտարրի՝ ուլտրաձայնային տատանումները մեխանիկական էներգիայի փոխակերպման էֆֆեկտի վրա: Ունեն ավտոֆոկուսի բարձր ճշտություն և ֆոկուսանալու մեծ արագություն, աշխատում են գրեթե անձայն: (servo-AF) հետևող ավտոֆոկուսի ռեժիմում նկարելիս ավելի լավ են իրենց դրսևորում քան հասարակ շարժիչները: Հասանելի են Canon, Nikon և Sigma տեսակներով: |
RF | (Rear Focus) – ետին ոսպնյակների խմբի օգտագործմամբ ֆոկուսացման համակարգ, որը թույլ է տալիս ավելի արագ և անձայն ֆոկուսացնել ֆոտոօբյեկտիվը: |
IF | (Inner Focus) – ֆոտոօբյեկտիվի կառուցվածք, որի դեպքում ֆոկուսացումը տեղի է ունենում միայն ֆոտոօբյեկտիվի ներսում գտնվող օպտիկական տարրերի տեղաշարժման շնորհիվ: Ներքին ֆոկուսային հնարավորությամբ ֆոտոօբյեկտիվները՝ ֆոկուսանալու ժամանակ չեն փոխում իրենց չափսերը, արագ են ֆոկուսանում և հարմարեցված են լուսային ֆիլտրերի օգտագործման համար, որոնց համար շատ կարևոր է նրանց դիրքը (բևեռային, գրադիենտային և այլն): |
DG | մեծ օպտիկական ուժ ունեցող, լայնանկյուն և ֆոկուսային մինիմալ հեռավորությամբ ֆոտոօբյեկտիվներ: Հարմարեցված են հատուկ թվային տեսախցիկների հետ օգտագործման համար: |
DC | ֆոտոօբյեկտիվներ, որոնք նախատեսված են միայն թվային հայելային ոչ լիարժեք կադրավորված տեսախցիկների հետ օգտագործման համար, որոնք ունեն փոքր չափսեր և քաշ համեմատած նույն կարգի՝ ամբողջական կադրավորված տեսախցիկների ֆոտոօբյեկտիվների հետ: |
Canon ոսպնյակների հատուկ նշագրումներ.
EF - այս շարքի պատմությունը գալիս է ժապավենային տեսախցիկների ժամանակից: EF շարքի ֆոտոօբյեկտիվները կարող են օգտագործվել EOS շարքի բոլոր տեսախցիկների հետ: Ամրանի մոտ ունեն կարմիր կետիկ:
EF-S - ետնամասի կարճ լայնական կտրվածքով ֆոտոօբյեկտիվներ: Ամրանի մոտ ունենում են սպիտակ կետիկ, չեն համընկնում ժապավենային և ամբողջական կադրավորված տեսախցիկների հետ:
USM (Ultra Sonic Motor) – օղակաձև ուլտրաձայնային շարժիչ, որը հնարավորություն է տալիս արագ և անձայն ֆոկուսացնել ֆոտոօբյեկտիվը: Այս համակարգով օժտված են EF և EF-S շարքի մի քանի մոդելներ:
L (Luxury) – L տառով նշագրվում են Canon ֆիրմայի ամենաբարձր որակ ունեցող ֆոտոօբյեկտիվները: Նրանք առանձնանում են ավելի բարձր օպտիկական ուժով, պատյանի փոշեկայունությամբ և խոնավադիմացկունությամբ ինչպես նաև համալրված են բարձրորակ ապակիներից պատրաստված ոսպնյակներով, որոնք ունեն գերցածր դիսպերսիա կամ պատրաստված են ֆլյուորիտից: L- ֆոտոօբյեկտիվները կարելի է ճանաչել ծայրի մասում կարմիր օղակի առկայությամբ:
DO - դիֆրակցիոն տարրերով համալրված ֆոտոօբյեկտիվներ, որոնք ունեն համեմատաբար փոքր չափսեր և քաշ: Այս դասի ֆոտոօբյեկտիվները կարելի է ճանաչել ծայրի մասում կանաչ օղակի առկայությամբ:
IS - պատկերի օպտիկական կայունացուցիչ:
I/R - ներքին ֆոկուսացման հնարավորությամբ ֆոտոօբյեկտիվներ կամ ետնամասի ոսպնյակների խմբով ֆոկուսացման հնարավորությամբ օբյեկտիվներ, որի ժամանակ դիմային ոսպնյակը մնում է անշարժ:
Float - լողացող ոսպնյակների համակարգով համալրված ֆոտոօբյեկտիվներ:
AL1 - ասֆերիկ ոսպնյակների առկայությամբ ֆոտոօբյեկտիվներ:
CA - շրջանային դիաֆրագմա:
Nikon ոսպնյակների հատուկ նշագրումներ.
AF - ֆոկուսացումը տեղի է ունենում տեսախցիկի ներսում տեղադրված շարժիչի(“պտուտակահան”) շնորհիվ, որի դեպքում ֆոտոօբյեկտիվը չի ունենում սեփական ֆոկուսացման շարժիչ:
AF-S – ֆոկուսացումը տեղի է ունենում ֆոտոօբյեկտիվի ներսում առկա շարժիչի օգնությամբ:
DX – Ֆոտոօբյեկտիվներ, որոնք հատուկ թողարկված են Nikon D2, D1, Nikon D100, D200, D80, D70s, D70, D50, D40 մոդելի տեսախցիկների համար:
ED - ֆոտոօբյեկտիվներ, որոնց մեջ օգտագործված են ED ապակու տարրեր, որը հնարավորություն է տալիս ստանալ ավելի հստակ և կոնտրաստային պատկերներ՝ մաքսիմում բացված դիաֆրագմայի դեպքում:
SIC – հատուկ բազմաշերտ ծածկույթ ոսպնյակների համար, որը հնարավորություն է տալիս ստանալ որակով գունափոխանակում և մինիմումի է հասցնում փայլերն ու այլասերվածությունները լուսանկարում:
AF-S – ֆոկուսացումը տեղի է ունենում ֆոտոօբյեկտիվի ներսում առկա շարժիչի օգնությամբ:
DX – Ֆոտոօբյեկտիվներ, որոնք հատուկ թողարկված են Nikon D2, D1, Nikon D100, D200, D80, D70s, D70, D50, D40 մոդելի տեսախցիկների համար:
ED - ֆոտոօբյեկտիվներ, որոնց մեջ օգտագործված են ED ապակու տարրեր, որը հնարավորություն է տալիս ստանալ ավելի հստակ և կոնտրաստային պատկերներ՝ մաքսիմում բացված դիաֆրագմայի դեպքում:
SIC – հատուկ բազմաշերտ ծածկույթ ոսպնյակների համար, որը հնարավորություն է տալիս ստանալ որակով գունափոխանակում և մինիմումի է հասցնում փայլերն ու այլասերվածությունները լուսանկարում:
ASP - ասֆերիկ տարրերով համալրված ֆոտոօբյեկտիվներ (ասֆերիկ ոսպնյակներ, հիբրիդային ոսպնյակներ, ասֆերիկ ոսպնյակներ, որոնք պատրաստված են ճզմված ապակուց):
IF - ներքին ֆոկուսացում:
RF - ետին ոսպնյակների խմբով ֆոկուսացում, որի ժամանակ անշարժ է մնում դիմային ոսպնյակը:
SWM - ալիքային անձայն շարժիչ՝ ավտոֆոկուսացման շարժիչ, որը օգտագործվում է AF-S շարքի ֆոտոօբյեկտիվներում:
VR - օպտիկական կայունարար:
Sigma ոսպնյակների հատուկ նշագրումներ.
HSM (Hyper Sonic Motor) – ուլտրաձայնային շարժիչ՝ USM (Canon) և SWM (Nikon)-ի նման.
DC - объективы для цифровых камер с матрицей стандарта APS-C ստանդարտի մատրիցա ունեցող թվային տեսախցիկների համար նախատեսված ֆոտոօբյեկտիվներ:
DG - հայելային թվային տեսախցիկների համար նախատեսված ֆոտոօբյեկտիվներ: DC-ներից տարբերվում են նրանով, որ կարելի նրանց օգտագործել ժապավենային և ամբողջական կադրային մատրիցա ունեցողտեսախցիկների հետ:
EX - Canon ֆիրմայի L-շարքի նման ոսպնյակներ(բացառությամբ նրա, որ այստեղ չեն օգտագործվում ֆլյուորիտային ոսպնյակներ):
IF - ներքին ֆոկուսացման հնարավորությամբ ֆոտոօբյեկտիվներ:
APO - ֆոտոօբյեկտիվներ, որոնք համալրված են ապոքրոմատիկ ոսպնյակներով, որը թույլ է տալիս ուղղել քրոմատիկ աբերացիաները:
ASP - ասֆերիկ ոսպնյակներով համալրված ֆոտոօբյեկտիվներ:
OS - օպտիկական կայունարար (նման է Canon IS և Nikon VR-ին).
RF - ետնամասի ոսպնյակների խմբով ֆոկուսացման հնարավորությամն ֆոտոօբյեկտիվներ, որի ժամանակ դիմային ոսպնյակը մնում է անշարժ:
DC - объективы для цифровых камер с матрицей стандарта APS-C ստանդարտի մատրիցա ունեցող թվային տեսախցիկների համար նախատեսված ֆոտոօբյեկտիվներ:
DG - հայելային թվային տեսախցիկների համար նախատեսված ֆոտոօբյեկտիվներ: DC-ներից տարբերվում են նրանով, որ կարելի նրանց օգտագործել ժապավենային և ամբողջական կադրային մատրիցա ունեցողտեսախցիկների հետ:
EX - Canon ֆիրմայի L-շարքի նման ոսպնյակներ(բացառությամբ նրա, որ այստեղ չեն օգտագործվում ֆլյուորիտային ոսպնյակներ):
IF - ներքին ֆոկուսացման հնարավորությամբ ֆոտոօբյեկտիվներ:
APO - ֆոտոօբյեկտիվներ, որոնք համալրված են ապոքրոմատիկ ոսպնյակներով, որը թույլ է տալիս ուղղել քրոմատիկ աբերացիաները:
ASP - ասֆերիկ ոսպնյակներով համալրված ֆոտոօբյեկտիվներ:
OS - օպտիկական կայունարար (նման է Canon IS և Nikon VR-ին).
RF - ետնամասի ոսպնյակների խմբով ֆոկուսացման հնարավորությամն ֆոտոօբյեկտիվներ, որի ժամանակ դիմային ոսպնյակը մնում է անշարժ:
հուսով եմ այս ինֆորմացիան կօգնի կողմնորոշվել սկսնակ և “չ”սկսնակ լուսանկարիչներին: