Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ
- Back to Home »
- հնարքներ »
- Ինչպե՞ս որոնել հատուկ բառեր ֆայլերի կամ փաստաթղթերի մեջ
Posted by : Unknown
Windows-ն ունի ստանդարտ որոնման ֆունկցիա: Սակայն այն այնքան էլ իրեն չի արդարացնում: Օրինակ, ֆայլերի մեջ բառեր որոնելու դեպքում այն այնքան էլ արդյունավետ չի աշխատում:
Որպեսզի կատարենք
ավելի արդունավետ որոնում, ես ձեզ առաջարկում եմ օգտվել FileSeek ծրագրից:Այն շատ հեշտ
է աշխատացնել՝ անհրաժեշտ է ընդամենը նշել ֆայլերը պարունակող թղթապանակը:
Query բաժնում պետք է գրել որոնվող բառը: Որոնում կատարելուց հետո ծրագիրը կցուցադրի որոնվող բառը կամ նախադասությունը պարունակող բոլոր ֆայլերի ցանկը: Ծրագիրը ցուցադրում է նաև որոնվող բառը պարունակող տողի համարը: Date Filters բաժնում հնարավոր ստեղծման ամսաթվի միջակայքը, ֆայլի ֆորմատը և այլն:

File Size Filters բաժնում հնարավոր է նշել որոնվող ֆայլի չափը:
Աղբյուր Ռուզաննա Ստեփանյան