Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ
- Back to Home »
- Պատմություններ »
- 【♔Հուզիչ պատմություն...Անպայման ընթերցեք . . . 】
Posted by : Unknown
Մայրս միայն մեկ աչք ուներ: Ես նրան տանել չէի կարողանում, որովհետև ամաչում էի նրա պատճառով, և նրա համար, որ ստիպված էի միշտ տանել այդ ամոթանքը: Նա աշխատում էր դպրոցում` խոհարարուհի էր: Մի անգամ նա եկավ ինձ դպրոցից տուն տանելու, հատակը գնաց ոտքերիս տակից... փախա նրանից, որպեսզի դասարանցիներս չտեսնեն: Հաջորդ օրը դասընկերս ասաց. - Մայրդ մի աչքանի է? ես նրան սկսեցի ավելի շատ ատել: Երբ գնացի տուն, ասացի այն, ինչ մտածում էի, ասացի, որ ավելի լավ կլիներ, եթե նա մեռներ, գոնե ստիպված չէի լինի նրա պատճառով այդքան ամաչել: Հետո ես սկսեցի շատ աշխատել ու գնացի Սինգապուր, ուսումս շարունակելու, ամուսնացա և արդեն ունեի իմ երեխաները, երջանիկ էի, բայց մի օր էլ նա եկավ հետևիցս` Սինգապուր: Երեխաներս նրան տեսնելով ` վախեցան: Նրան դուրս արեցի տանից..., նա անխոս հեռացավ: Մի անգամ էլ ընկերներս ասացին, որ հավաքվում են` ես գնացի... հետաքրքրության համար այցելեցի հին տունս, հարևանուհիս ասաց, որ մայրս մահացել է և ինձ տվեց մի նամակ...գրված էր... Տղաս, կներես ամեն ինչի համար, կներես, որ վախեցրեցի երեխաներիդ, կներես, որ եկա քո տուն, շատ կուզեի ողջ լինեի, որ գոնե հեռվից տեսնեի քեզ: Երբ կգաս այստեղ? Գիտես, երբ դու փոքր էիր քեզ հետ դժբախտ դեպք պատահեց` կորցրեցիր աչքդ, ես իմը տվեցի քոնի փոխարեն, և հիմա ես ուրախ եմ, որ դու ես տեսնում այդ աչքով... մեծ սիրով քո մամա...