Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ

Posted by : Unknown



Դրայվերը դա համակարգչային ծրագիր է, որի միջոցով մի ուրիշ ծրագիր (հիմնականում օպերացիոն համակարգը) կարողանում է աշխատել համակարգչի վրա տեղադրված ինչ-որ սարքի հետ: Ցանկացած արտաքին կամ ներքին սարքի լիարժեք աշխատանքի համար պահանջվում է դրայվեր: Հիմնականում օպերացիոն համակարգերը իրենց մեջ ներառում են առանցքային դրայվերները, որպեսզի օպերացիոն համակարգը կարողանա աշխատի:


Սակայն որոշ սարքերի համար (վիդեոքարտեր, Տպիչներ և այլն) անհրաժեշտ է տեղադրել հենց արտադրողի կողմից տրամադրված դրայվերները: Windows7-ում դրայվերների մեծ մասը տեղադրվում են Windows-ի տեղադրման հետ միասին, սակայն ավելի լավ է դրանք փոխարինել իրական դրայվերներով: Օրինակ Windows7-ը ավտոմատ տեղադրում է Microsoft-ի կողմից պատրաստված ունիվերսալ վիդեոքարտի դրայվեր, որի դեպքում համակարգչի վիդեոքարտը գործում է թերի. չեն աշխատում շատ խաղեր ու գրաֆիկական ծրագրեր: 


Եթե համակարգչի հետ տրամադրում են դրայվերների սկավառակ, ապա այդ դեպքում անհրաժեշտ է միայն տեղադրել այդ սկավառակը համակարգչի մեջ և տեղադրել համապատասխան դրայվերները: Սակայն երբ սկավառակը չկա (նամանավանդ նոթբուքներինը), այդ դեպքում դրայվերներ գտնելը վերածվում է շատ երկար ու բարդ պրոցեսի: Որպեսզի ժամերով չփնտրեք ինտերնետում որևէ մասի դրայվեր, ներկայացնում եմ հայտնի ֆիրմաների կայքերից դրայվերներ ներբեռնելու հասցեները:

Asus         Intel      Genius      Nvidia     Samsung

Toshiba    Acer      Sony         AMD        RealTek

Կան նաև բազմաթիվ ծրագրեր, որոնք ավտոմատ գտնում և տեղադրում են դրայվերներ: Այս ծրագրերը ունեն նաև հնարավորություն պահել ընթացիկ դրայվերները և համակարգչի ֆորմատավորումից հետո նորից տեղադրել դրանք:
Ինտերնետից դրայվերներ գտնող ծրագրեր՝
DriverPacks for Windows All
SamDrivers

Տեղադրված դրայվերները ջնջելու համար՝
Driver Sweeper

Leave a Reply

Subscribe to Posts | Subscribe to Comments

Սեղիր լայք և միացիր մեր էջին ֆեյսբուքում

Կարդացեք նաև...

Մեր խումբը Odnoklassniki.ru-ում

Ստատիստիկա

Կարդացեք նաև ...

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը WwW.JptaBlog.BlogSpot.Com կայքին պարտադիր է © 2013 . Fourni par Blogger.

- Copyright ©  Ժպտա Բլոգ -Metrominimalist- Powered by Blogger - Բոլոր իրավունքները պատկան ում են Ստեփան Սարգսյանին : Բլոգի նյութերից օգտվելու կամ կրկնօրինակելու դեպքում JptaBlog.BlogSpot.Com հղումը պարտադիր է: ©2012-2013 թթ -