Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ

Posted by : Unknown



Bittorrent-ը համակարգիչների օգտատերերի միջև ֆայլեր փոխանակելու համար նախատեսված ամենատարածված տեխնոլոգիաներից մեկն է: Այս տեխնոլոգիայի յուրահատկությունը տվյալների ապակենտրոնացումն է: Այսինքն փոխանակվող ֆայլերը կուտակված չեն մի ընդհանուր սերվերի վրա: Ցանկացած օգտատեր կարող է այլ օգտատերերի համար հանդիսանալ դոնոր և փոխանցել ցանկացած ֆայլ: Հենց այս փաստից է կախված փոխանակման արագությունը: Այսինքն միևնույն ֆայլը տվյալ պահին ինչքան շատ օգտատերեր փոխանցեն, այնքան արագ ներբեռնող օգտատերերը այդ ֆայլերը կստանան (իհարկե արագությունը չի կարող գերազանցել պրովայդերի կողմից սահմանված առավելագույն թույլատրելի արագությունը):


Օրական հազարավոր ֆայլեր են փոխանակվում Bittorrent տեխնոլոգիայով և հատուկ ծառայությունների կամ ծրագրերի բացակայության դեպքում դժվար է գտնել այդ փոխանցումները: Հատուկ այդ նպատակով ստեղծվել են հազարավոր Torrent կայքեր, որոնք միայն պարունակում են ֆայլերի փոխանցումների մասին տվյալներ  (փոխանակվող ֆայլերը չեն պահպանվում այդ կայքերի սերվերների վրա, այլ գտնվում են օգտատերերի համակարգիչների մեջ): Torrent կայքերը հերթով այցելելու ու Ձեր ուզած ֆայլերը որոնելու փոխարեն կարող եք օգտվել Torrentus ծառայությունից, որն ավտոմատ ինդեքսացնում է Torrent կայքերը ու մի վայրում հավաքում տվյալները: 
Արտաքնապես Torrentus-ը շատ նման է որոնողական համակարգի, որտեղ կարող եք գրել Ձեր ցանկացած ֆայլի անունը և տեսնել որոնման արդյունքները: Այնուհետև կարող եք սեղմել արդյունքների որևէ մեկի վրա և տեսնել այդ ֆայլը պարունակող Torrent կայքերի ցուցակը: Torrentus ծառայության առավելություններից է նաև բաժինների առկայությունը: Օրինակ, եթե չեք որոնում կոնկրետ խաղ, ապա սեղմեք Games բաժնի վրա և տեսեք համակարգում ինդեքսացված բոլոր խաղերի ցանկը:


Armblog.net

Leave a Reply

Subscribe to Posts | Subscribe to Comments

Սեղիր լայք և միացիր մեր էջին ֆեյսբուքում

Կարդացեք նաև...

Մեր խումբը Odnoklassniki.ru-ում

Ստատիստիկա

Կարդացեք նաև ...

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը WwW.JptaBlog.BlogSpot.Com կայքին պարտադիր է © 2013 . Fourni par Blogger.

- Copyright ©  Ժպտա Բլոգ -Metrominimalist- Powered by Blogger - Բոլոր իրավունքները պատկան ում են Ստեփան Սարգսյանին : Բլոգի նյութերից օգտվելու կամ կրկնօրինակելու դեպքում JptaBlog.BlogSpot.Com հղումը պարտադիր է: ©2012-2013 թթ -