Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ
- Back to Home »
- հետաքրքիր , Պատմություններ »
- Համբերե՛ք, կգա ձեր ժամանակը:
Posted by : Unknown
տ եք: Փորձեք գեթ մեկ րոպե մտածել ձեր և ձեր կյանքի մասին: Ունեք ընտանիք, սիրող և նվիրված մարդիկ ձեր կողքին, որոնք պատրաստ են ձեր համար ամեն քայլի, բայց դուք այդքանից հետո մտածում ես. «Ես ոչինչ չունեմ, հոգնել եմ ամեն անգամ սպասելուց, որ մեկ օր կփոխվի ամեն ինչ, ու ամեն ինչ իմ ուզածով կլինի»: Բավակա՛ն է, կխնդրեմ բոլոր այն մարդկանց, ովքեր այսպես են մտածում, երբե՛ք չշեղվեն ճիշտ ուղուց, միշտ գնահատե՛ն և վայելեն այն, ինչը ունեն, միգուցե վաղը դա էլ չլինի:
Երբեք մի՛ փնտրեք ավելորդ վերաբերմունք ու հատկանիշներ, եթե այն ձեզ մոտ բացակայում է: Երբեք մի՛ տառապեք ավելիին հասնելու մոլուցքով, եթե ունեք ամեն ինչ: Գնահատե՛ք այն, ինչը ունեք, շնորհակա՛լ եղեք Աստծուն, ամեն ինչի համար:
Ապրի՛ր, մա՛րդ արարած...
Շատերը այլևս չկան իմ կյանքում: Ոմանք գնացել են իրենց կամքով, իսկ ոմանց էլ ես եմ հեռացրել, հասկանալով, որ նրանց տեղն իմ կողքին չէ` համենայնդեպս ինձ համար: Ես չեմ բողոքում իմ կատարած ընտրությունից, քանի որ ժամանակի հետ համոզվել եմ, որ քայլերս ինձ դեպի ճշմարտություն են տարել:
Ինձ շատերը կհամարեն դաժան, քանի որ ինքս շատերին ստիպել եմ հեռանալ իմ կյանքից, բայց ես ոչ մեկին չեմ տալիս հնարավորություն քննադատելու այն կյանքը, որով ես եմ ապրել, իսկ , առավելևս , դատելու այն քայլերը, որոնք ես եմ արել, և շարունակում եմ անել: Ես երբեք ինձ համար վատը չեմ ուզի, և բխելով դրանից, չեմ անի այնպիսի քայլեր, որոնք ինձ դեպի կործանում կտանեն: Եվ եթե ես շատերին հեռու եմ պահում ինձնից, անում եմ միայն ինձ համար, քանի որ հասկանում եմ` եթե նրանք մնան կողքիս կդժբախտացնեմ և՛ ինձ, և՛ նրանց:
Ժամանակը շատ դռներ է բացում, իսկ անցյալի պատուհանը, որ կիսաբաց է, ամուր փակում է, համենայնդեպս իմ առջև: Ես քիչ-քիչ մոռանում եմ անցյալը, բայց միայն վատը: Ես հասկացել եմ, որ հիշաչար չեմ: Չեմ կարողանում հիշել վատը: Այն մարդուց, ով այլևս իմ կյանքում չէ, ես հիշում եմ միայն լավը, իսկ վատը`ոչ:
Ես մոռանում եմ նրանց, ում ուզում եմ մոռանալ: Այո՛, զարմանալի է, բայց կարողանում եմ: Միայն թե ուզում եմ, որ նրանք չհիշեցնեն ինձ իրենց մասին: Անվերջ զանգելով, գրելով, կամ իմ դիմաց դուրս գալով միևնույն է՝ ոչինչ չի փոխվի: Եթե ես հարմար եմ գտել, որ նրանք հեռանան իմ կյանքից, և , առավելևս, նրանց հեռանալուց հետո ետ չեմ կանչել, ուրեմն չեմ էլ կանչի:
Շատերին եմ ասել, որ առանց իրենց չեմ կարող ապրել, իսկ կյանքն այնպես արեց, որ հակառակում համոզվեմ:
Եվ համոզվեցի: Հասկացա, որ մարդն այնքան ուժ ունի ներսում թաքնված, որ աննկարագրելի է, անգամ մեղք գործած կլինեմ , եթե փորձեմ ճղճիմ բառերով նկարագրել այն ուժը, որն ապրում է յուրաքանչյուրի ներսում: Չեմ վախենա ասել, որ մարդիկ չգիտեն իրենց իրական ուժի չափը: Եվ միայն այն ժամանակ, երբ այն պետք է գալիս, դու հասկանում ես, որ իրականում դու այնքան ուժեղ ես, որ չէիր կարող հավատալ երբևէ:
Ապրի՛ր, մա՛րդ արարած, ապրի՛ր, պայքարի՛ր , մի՛ հանձնվիր, հավատա՛, երջանի՛կ եղիր...