Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ

Posted by : Unknown

Հոկտեմբերի 26-27-ին Լոնդունում կայացավ Nokia-ի վերջին արտադրանքի և փորձնական տեխնոլոգիաների Nokia World պաշտոնական ցուցահանդեսը: Պետք է ասել, որ երկու տարի առաջբջջային հեռախոսների վաճառքով առաջատար ընկերությունը միջին և թանկ արժողության հեռախոսների սեգմենտում դեռ պայքարում է (և բավականին հաջող) Android-ների և iPhone-ների հետ: 
Նախ, պետք է նշել, որ կայացավ այն, ինչի մասին երկար «բամբասում» էին ինտերնետում, ոմանց սա կարող է գոհացնի, ոմանց մոտ դժգոհություններ առաջացնի – Nokia-ն ներկայացրեց իր Windows Phone 7.5 Mango-ով աշխատող մոդելները: Nokia-ի հետ համագործակցելը թերևս կարելի է համարել Microsoft-ի ամենալուրջ քայլը իր նոր Windows Phone-ը առաջ տանելու հարցում: Կարդարանան արդյոք ընկերությունների սպասելիքները, ցույց կտա ժամանակը: 
Untitled-2 



Ավելի հետաքրքրական են Nokia-ի նոր տեխնոլոգիական լուծումները: Հիանալի է ճկուն էկրանով պլանշետի պրոտոտիպը (այո, այո, իրական աշխատող սարք են ցուցադրել): Դիտեք տեսանյութը.
Ճկվող էկրանով պլանշետի պրոտոտիպը
Ի միջի այլոց, ցուցահանդեսից օրեր անց Samsung-ը հայտարարել է, որ պատրաստվում է 2012-ին սկսել նման էկրաններով հեռախոսների թողարկումը: 
Հետաքրքվողներին առաջարկում եմ դիտել ֆիննական ընկերության  N9 հեռախոսի արտադրման պրոցեսի մասին պատմող տեսանյութը: Մասնագետների կարծիքով, iPhone-ի թողարկման օրվանից սա  hardware դիզայնի տեսանկյունից ամենանշանակալից սարքավորումն է: Դժվար չէ նկատել, որ արտաքինից N9-ը գրեթե նույնությամբ կրկնում է Lumia 800 Windows Phone-ը (տե՛ս նկարը):
Nokia N9 սմարթֆոնի արտադրության պրոցեսը

Եվ վերջում, առաջարկում եմ կարդալ բլոգում վաղուց տեղադրված iPhone-ները արտադրող Foxconn գործարանի մասին հոդվածը… Նույնիսկ անհնար է համեմատել ինքնասպանության մասին երազող Foxconn-ի աշխատողների վիճակը և Nokia-ի գործարանում տիրող մթնոլորը:

Leave a Reply

Subscribe to Posts | Subscribe to Comments

Սեղիր լայք և միացիր մեր էջին ֆեյսբուքում

Կարդացեք նաև...

Մեր խումբը Odnoklassniki.ru-ում

Ստատիստիկա

Կարդացեք նաև ...

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը WwW.JptaBlog.BlogSpot.Com կայքին պարտադիր է © 2013 . Fourni par Blogger.

- Copyright ©  Ժպտա Բլոգ -Metrominimalist- Powered by Blogger - Բոլոր իրավունքները պատկան ում են Ստեփան Սարգսյանին : Բլոգի նյութերից օգտվելու կամ կրկնօրինակելու դեպքում JptaBlog.BlogSpot.Com հղումը պարտադիր է: ©2012-2013 թթ -