Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ

Posted by : Unknown




Գինու բաժակները բազմազան են, բոլոր տեսակներն անհնար է տեղավորել մի դարակի մեջ: Սպիտակ գինու բաժակն, օրինակ, տարբերվում է կարմիր գինու բաժակից իր երկարավուն տեսքով, երկրորդն ավելի կլոր է: Բաժակը պետք է լինի հարթ և թափանցիկ ապակուց: Գիտակներն այդպես հեշտորեն տեսնում են գինու տարիքը: Սպիտակ գինին տարիների ընթացքում ավելի հարուստ գույն է ստանում, իսկ կարմիրը` բացանում է: Սպիտակ գինու բաժակները երկու հիմնական ձև ունեն. երիտասարդ գինու համար են երկար, եզրերի կողմում «բացվող», լայնացող գավաթները: Ավելի հին գինին «պահանջում է» լայն հատակով և նեղացող բերանով գավաթ` գինու բույրը պահպանելու համար: Այն թողնում է, որ գինին շնչի: Բացի այդ այսպիսի գավաթով կարելի է երիտասարդ կարմիր գինի ըմպել: Կարմիր գինին «սիրում է» լայն հատակով գավաթներ, որոնք վերին մասում նեղանում են, այսպես գինին հարստացվում է թթվածնով և բույրը բացվում է: Հին կարմիր գինին ըմպում են դեպի ներս թեքվող բերանով գավաթով: Այն գինու համը փափուկ է դարձնում և օգնում է լեզվի ռեցեպտորներին գնահատել գինու համը: Բուրավետացված կամ լիկյորային գինիների համար բաժակներն ավելի փոքր են: Լիկյորինն ունի կակաչի ձև, բուրավետացված գինունը` կարմիր գինու բաժակի նման, բայց ավելի փոքր: Գազավորված գինու բաժակն ավելի երկար է, իսկ գազավորված քաղցր գինին լավ «բացվում է» լայն գավաթի մեջ:



Վարդագույն գինու բաժակը լայն է, քան սպիտակ գինունը, եզրերը թեքված են դեպի դուրս: Համտեսի բաժակները հատուկ ստանդարտների պիտի համապատասխանեն, որոնք հաստատում է Միջազգային ստանդարտացման կազմակերպությունը (International Organization for Standardization, ISO): Անկեղծ ասած, լավ ու հաճելի հյուրերի հետ ցանկացած բաժակով գինին համեղ կթվա, այնպես որ վայելեք հայկական գինի և ապրեք երկար:

Leave a Reply

Subscribe to Posts | Subscribe to Comments

Սեղիր լայք և միացիր մեր էջին ֆեյսբուքում

Կարդացեք նաև...

Մեր խումբը Odnoklassniki.ru-ում

Ստատիստիկա

Կարդացեք նաև ...

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը WwW.JptaBlog.BlogSpot.Com կայքին պարտադիր է © 2013 . Fourni par Blogger.

- Copyright ©  Ժպտա Բլոգ -Metrominimalist- Powered by Blogger - Բոլոր իրավունքները պատկան ում են Ստեփան Սարգսյանին : Բլոգի նյութերից օգտվելու կամ կրկնօրինակելու դեպքում JptaBlog.BlogSpot.Com հղումը պարտադիր է: ©2012-2013 թթ -