Քիչ առաջ «Նաիրի» կենտրոնում մահացել է հեռուստահաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ Սիրանուշ Մարտիրոսյանը նշեց, որ Մարկ Սաղաթելյանը մահացել է հինգ րոպե առաջ:
Ինչպես տեղեկացրել էինք երեկ նա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Նաիրի» կենտրոն, որտեղ նրան արհեսական շնչառության ապարատ էին միացրել:
Մարկ Սաղաթելյանի մոտ ախտորոշվել էր սուր լեյկոզ, գլխուղեղում՝ արյունազեղում: