Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ
- Back to Home »
- հետաքրքիր , նյութեր »
- iPad-ով օնլայն ֆիլմեր նայելու լավագույն ծրագրերն ու տարբերակները
Posted by : Unknown
Այս անգամ կտեսնենք, թե Հայաստանում iPad պլանշետներով օնլայն ֆիլմեր նայելու համար ինչ ծրագրեր ու տարբերակներ կան: Հատուկ շեշտեցի հենց Հայաստանում, որովհետև կան մի շարք ծրագրեր, որոնք աշխատում են միայն Ռուսաստանի կամ այլ երկրների սահմաններում (օր. Play, Ivi.ru ծրագիրը): Այսպիսով անդրադառնանք լավագույն տարբերակներին՝
1.Megogo.net
Երկար որոնումներից հետո վերջապես կարողացա գտնել ռուսական ծրագիր, որն աշխատում է նաև Հայաստանի տարածքում: Այն իրենից ներկայացնում է Megogo.net կայքի հավելվածը iPad սարքերի համար: Ծրագրի միջոցով հնարավոր է նայել ֆիլմեր, մուլտֆիլմեր, սերիալներ, հաղորդումներ և այլն: Ծրագրի միակ թերությունն այն է, որ այնտեղ տեղադրված են միայն լիցենզիոն ֆիլմեր, որի պատճառով տեսականին այդքան էլ շատ չի:
2.Vkontakte Բոլորն էլ գիտեն, որ Vkontakte կայքում հնարավոր է ֆիլմեր դիտել: Այսպիով ներբեռնում ենք iPad-ի համար նախատեսված VK for iPad ծրագիր: Այնուհետև տեղադրում ենք պլանշետի մեջ ու բացում ծրագիրը: Գրում ենք Vkontakte կայքի օգտանունն ու գաղտնաբառը (եթե գրանցված չեք այդ ցանցում, ապա կարող եք մի քանի րոպե ծախսել ու գրանցվել): Մուտք գործելուց հետո մտեք Video բաժինը, որոնեք ֆիլմը և դիտեք: Ծրագրում հնարավորություն կա նաև ֆիլտրել որոնման արդյունքները ըստ ֆիլմերի որակի, տևողության, տեղադրման ամսաթվի և այլն: Առաջարկում են նաև բաժանորդագրվել ներքևում նշված խմբերին, որպեսզի նորությունների հոսքի մեջ երևան նոր ֆիլմերը (հոսքը տեսնելու համար մտեք ծրագրի News բաժինը):

- НОВЫЕ ФИЛЬМЫ 2013 В HD 720
- Films Mania
- Новые фильмы|New Films|
- ツ Stars★Films ツ | Новинки Кино
- Best Films - лучшее из мира кино!
- Films_Online
- 5 лучших фильмов
- New Films(новинки фильмов,сериалов)
- Film critic • HD
- Good Films Online
- Mori - Films (лучшие фильмы мирового кино)
- Your films / Твои фильмы
- Only Quality Films
- The Films
- New Film
- НОВЫЕ ФИЛЬМЫ 2013 В HD
- ☆☆☆Popcorn Film's in 720HD☆☆☆
- HD FILMS
- FILM HD 720

3.Օնլայն ֆիլմեր դիտելու կայքեր
Safari ծրագրով այցելեք օնլայն ֆիլմեր դիտելու կայքեր, գտեք ֆիլմը և սկսեք դիտել: Այս մեթոդի թերությունն այն է, որ այդ կայքերի մեծամասնությունը պահանջում են ֆլեշ փլեյերի առկայություն: Ահա աշխատող կայքերից մի քանիսը՝
Իմ կարծիքով այսքանը բավական է ցանկացած ֆիլմ iPad-ով գտնելու և նայելու համար: Եթե գիտեք ավելի լավ ու հետաքրքիր տարբերակներ, ապա գրեք մեկնաբանություններում:
Աղբյուրը Armblog.net